Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մանուկ Աբեղյան - 160

Մանուկ Աբեղյան - 160
22.03.2025 | 17:46

«Մանուկ Աբեղյան: Ի՞նչ էր մեզ համար նա. հայկական ավանդությունների մարմնացում, գիտնական` բառիս ամենախորին իմաստով, անվախ, աննախապաշար, անկեղծ, վառ հայրենասեր` լի հավատով հայ ժողովրդի լավագույն ապագայի հանդեպ, սկզբունքի մարդ` մեր ապառաժների պես կայուն, մտքի և կամքի, աշխատանքի և գործի հսկա, պատկառելի ուսուցիչ, սերունդների անձնվեր դաստիարակիչ:

Հավե՛րժ սիրելի Մանուկ Աբեղյան. խորին հարգանքով և շնորհակալությամբ տոգորված են մեր սրտերը քո հանդեպ, որովհետև դու ավելի քան կես դար, առանց հուսահատվելու և հոգնելու, պրպտեցիր հայ ժողովրդի հոգեկան հազարամյա գանձերը` ֆոլկլոր, պատմություն, հին և միջին դարերի գրականություն և լեզու:

«Սասմա ծռերի»` մեր հոյակապ դյուցազնավեպի առաջին գտնող-վերապրողներից մեկը եղար դու և մանավանդ նրա անզուգական ուսումնասիրողը և գիտականորեն հետազոտողը:

Բովանդակ հայությունը հարգում և պատկառում է քեզնից…

Մենք խորապես զգում ենք, որ քո շնորհիվ մեր ազգային-հոգեկան միջավայրը լցված է իմաստությամբ և հեղինակությամբ, լրջությամբ և վեհ նպատակների հետապնդումով:

… Գիտցիր, որ ճանապարհը դեպի քո սրբազան շիրիմը երբեք չի ծածկվի խոտով. հայ լեզուն և գրականությունը սիրող սերունդներ` երախտագիտությամբ լցված` պիտի գան միշտ, մեզ պես, գլուխ խոնարհելու քո նվիրական հանգստի առաջ:

1945, սեպտեմբեր»:

Ավ. Իսահակյան «Մանուկ Աբեղյան», «Գրական թերթ», Եր., 1959, № 40

Նառա ՍԱՐԳՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 8886

Մեկնաբանություններ